Ես զարմանում եմ մի բանի վրա` ինչպե՞ս խելահաս մարդը կարող է քննարկել Բաքվի բեմադրած «դատարանում» որևէ ցուցմունք կամ որևէ հայտարարություն։
Քննարկել, նշանակում է մտնել ադրբեջանական դիսկուրսի մեջ, նշանակում է վիճարկելու նյութ տեսնել, այնինչ սա բովանդակային որևէ քննարկման նյութ դարձնելն իսկ նշանակում է մտնել Ադրբեջանի լարած որոգայթների մեջ։
Սա հիմնովին մերժելի գործընթաց է, որտեղ ո՛չ թե բովանդակությունը պետք է քննարկման առարկա դառնա, այլ ձևն ինքնին։
Եվ հենց այս ուղղությամբ Հայաստանի իշխանությունները, սփյուռքյան կառույցները պետք է աշխատեն, ջանք չխնայեն...
Արա ՊՈՂՈՍՅԱՆ